Բացել լրահոսը Փակել լրահոսը
27d3bcf5c2961a091aa3a89337f63fc0_1768223384
A A
Հասարակություն

Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու մարմին

Այսօր՝ հունվարի 12-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Հայտնաբերվել է անձը չպարզված դի։

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզվում է։