Այգեստան գյուղում վագոն տնակում բռնկված կրակը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունվարի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում տուն է այրվում, գրում է Shamshyan.com-ը։
Փրկարարները նախ կանխել են վագոն տնակում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչից հետ ներսում հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը նույն տան 72-ամյա բնակիչ է։