Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դիմակ սխալ են դրել, սոցիալական հեռավորությունն էլ չեն պահպանել (տեսանյութ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկաններն ուժեղացված շրջայցեր են կատարել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում։ Մշտադիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ հիմնականում դիմակները սխալ են կրում տարեց քաղաքացիները, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն և առաջացնում մարդկային կուտակումներ, իսկ կտորե դիմակներ ավելի հաճախ կրում են երիտասարդները։