A
A
Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել են խախտումներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները երեկ երեկոյան կատարել են մշտադիտարկումներ Լոռու, Տավուշի մարզերում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ: Կատարված անակնկալ այցերը ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժոքորեն. մասնավորապես խախտվել են թե՛ դիմակները պատշաճորեն կրելու, թե՛ ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե՛ ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները: Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: