A
A
«Հանրային շահի անվան տակ տարիներ շարունակ օտարել են մարդկանց ունեցվածքը»․ քննարկում Ֆիրդուսի թաղամասի շուրջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպել էր քննարկում՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման շուրջ վերջին զարգացումների թեմայով:
Բանախոսներից «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ Ֆիրդուսի շարժումը բազմաթիվ երիտասարդների մեծ մոբիլիզացիա առաջացրեց։
«Սա ապակենտրոն մի շարժում է, կարծում եմ` անկախ ելքից այդ շարժումը կարևոր հիմք է դնելու քաղաքի խնդիրների քննարկմանը մասնակցելու համար»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն էլ նշեց․
«Հանրային շահի անվան տակ տարիներ շարունակ օտարել են մարդկանց ունեցվածքը և առաջ տարել իրենց բիզնեսը, պետք է վերանայել օրենսդրությունը մասնակցային ձևով և մշակենք քաղաքաշինական կոնցեպտ»։