Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+amoyan
A A
Սպորտ

Բարև Հայաստան. Ի՞նչ ես անում Ռոմանի հետ. նամակ Գերմանիայի ըմբշամարտի լիգայից

Նա Գերմանիայում ցույց տվեց, թե ինչ հիանալի մարզիկ և անձնավորություն է: Նրա միջոցով մենք ծանոթացանք Հայաստան երկրի հետ: Նա միշտ հպարտորեն պատմում էր մեզ մեծ երկրի մասին:

 

Ի՞նչ ես անում նրա հետ: Նրան ձերբակալում են հանցագործի պես և հերոսի պես չեն պատվում:

 

Մենք հպարտ ենք, որ ձեր թիմում ենք: Առանց Ռոման մենք չեմպիոնություն չենք ստանում:

 

Դիանա Մեհներ, KSV Ispringen-ի և Գերմանիայի ըմբշամարտի լիգայի անունից»

 

Այսօր այսպիսի գրառում է կատարել Diana Udo Mehner օգտատերը: Խոսքը վերաբերում է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանին, որն այսօր բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից՝ Գագիկ Ծառուկյանի աջակցության ակցիային մասնակցելու համար:

 

Ինքը, Ռոման Ամոյանը, նույնպես գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

 

«Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել: Ընդհակառակը, փորձել եմ հասկանալ, թե ի՞նչ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երեւում է)։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ես բարձր եմ պահել հայի եւ ՀՀ դրոշը, այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երեւում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ՝ գրված ֆեյքերի էջերից եւ անինքնասեր մարդկանց կողմից: Կներեք, չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն եւ ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ եւ չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր կարծում եմ չի նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում, պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք եւ որեւիցէ անգամ ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ եւ հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես՝ երկրում տիրող իրավիճակից, որ դա չի գնահատվում։

 

Մի՛ պառակտեք եւ թշնամացրեք ազգը, մի՛ բաժանեք մարդկանց. Շնորհակալ եմ»: