Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat lori
A A
Սպորտ

«Արարատն» ու «Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի խաղացին իրար հետ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Լոռի ՖԱ»-ի հետ:

Հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել երկրորդ կեսի միջնամասում: Հանդիպման 67-րդ րոպեին Իվու Ուգուչուկվուն առաջ է մղել հյուրերին, իսկ երկու րոպե անց Ռամազան Իսաևը հավասարեցրել է հաշիվը՝ 1:1:

Արարատցիները վաստակել են 33 միավոր և շարունակում են զբաղեցնել եզրափակիչ մրցաշարի աղյուսակի վերջին՝ 6-րդ տեղը: Վանաձորյան ակումբը այժմ ունի 36 միավոր և «Նոայի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 45 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան»:

Հաջորդ՝ 24-րդ տուրը, տեղի կունենա հունիսի 20-ին և 21-ին: