Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել (տեսանյութ)

Երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Կորոնավիրուսի թեստը դրական է եղել նաև վարչապետի ընտանիքի անդամների մոտ:

«Ամբողջ ընտանիքով վարակված ենք կորոնավիրուսով, որևէ սիմպտոմ չունենք»:

Փաշինյանի խոսքով՝ որևէ ախտանիշ չի ունեցել, թեստավորվել է, որովհետև առաջնագիծ մեկնելու պլաններ է ունեցել:

Ամեն օր աշխատանքի ներկայանալիս վարչապետը ջերմաչափվել է, սակայն ջերմություն ևս չի ունեցել: Նշեց, որ ընտանիքի անդամները վարակվել են իրենից:

«Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացում: Մի դեպք եմ արձանագրել, որը տպավորվել է իմ մեջ, և համոզմունք կա , որ այդ դեպքի հետ է կապված: Մի օր ֆիքսեցի, որ ջրի բաժակները առանց ձեռնոցի են տեղադրում: Տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել: Այդ աշխատողի մոտ թեստը դրական է եղել»:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ աշխատելու է վարչապետի կեցավայրից:

«Ինչքան հնարավոր կլինի, կաշխատեմ մեկուսացվածության պայմաններում»:

Ասաց՝ մտահոգություն ունեն, որ ընտանիքի մեծերին վարակած չլինեն:

Վարչապետը կրկին հորդորեց պահպանել հակահամաճարակային միջոցառումները: