Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol hajastan
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»:

Դաշտի տերերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչը 19-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 42-ին Ռիստո Միտրևսկին կրկնապատկեց այն: Երկրորդ կեսի 55-րդ րոպեին «Ալաշկերտը» մնաց 10 խաղացողով, քանի որ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Վահագն Հայրապետյանը: «Արարատի» կիսապաշտպան Դենիս Դեդեչկով 11մ հարվածով կրճատեց հաշիվը: Մնացած ժամանակում տանտերերին հաջողվեց պահպանել մեկ գոլի առավելությունը և հաղթանակ տանել 2:1 հաշվով:

Այդպիսով, «Ալաշկերտը» վաստակեց 34 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ մեկով առաջ անցնելով «Լոռի ՖԱ»-ից: «Արարատը» առաջին պարտությունը կրեց առաջնության երկրորդ փուլում և վաստակած 31 միավորով մնաց 5-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակը 37 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան»: 

Առաջնության հաջորդ տուրը կկայանա հունիսի 3-ին և 4-ին: