Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert - ararat
A A
Սպորտ

Ուղիղ. «Ալաշկերտ» - «Արարատ». թիմերի երրորդ դիմակայությունը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի «Արարատին»:

Առաջնության առաջին փուլից հետո թիմերը վաստակել են 31-ական միավոր և այժմ «Նոայի» հետ բաժանում են 3-5-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 37 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան»:

Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն հանդիպել են երկու անգամ: Երկու խաղերն էլ ավարտվել են միևնույն 1:1 հաշվով: Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերներն այսօր ավելի շատ հավատում են դաշտի տերերի հաղթանակին՝ 1,60 գործակից հյուրերի 5,20-ի դիմաց:

«Ալաշկերտ» - «Արարատ» հանդիպումը կմեկնարկի ժամը 16:45-ին: Ուղիղ եթերը՝ ստորև.