Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը մտան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Chess.com շախմատային հարթակով անցկացվող արագ շախմատի Եվրոպայի առցանց առաջնության գլխավոր մրցաշարում հայտնի դարձան եզրափակիչ փուլի մասնակիցները:

Նախնական փուլի երկրորդ օրը Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Մովսեսյանը, որը 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 11-րդ տեղը: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը նույնպիսի արդյունքով գրավեց 18-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը 5,5 միավորով օրն ավարտեց 27-րդ տեղում: Երրորդ համար Հրանտ Մելքումյանը 5 միավորով զբաղեցրեց 62-րդ տեղը:

Երկու օրվա մրցումների արդյունքներով Հայաստանի շախմատիստներից եզրափակիչ փուլ մտան Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը, իսկ ահա Հրանտ Մելքումյանին կես միավոր չհերիքեց դրա համար:

Այսօր կկայանա եզրափակիչ փուլը: 16 մասնակիցները կբաժանվեն զույգերի և նոկաուտ մրցակարգով կվիճարկեն մրցանակային տեղերը: 

Հավելենք, որ առաջնության հաղթողը կստանա 1200 եվրո պարգևավճար, 2-րդ տեղը՝ 800, 3-րդը՝ 700, 4-րդը՝ 600, 5-8-րդ տեղերը՝ 400-ական, 9-16-րդ տեղերը՝ 300-ական: