Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երևանի Կենտրոնում դիտարկված 45 տնտեսվարողից 17 ի մոտ խախտումներ է արձանագրել (տեսանյութ)

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմն այսօր ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ պարզելու տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը։

Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանումը դիտարկվել է 45 տնտեսվարողի մոտ, որոնցից 17-ի դեպքում արձանագրվել են խախտումներ։

Կանոնների առանձնակի չպահպանում արձանագրվել է դեղատներում, ստոմատոլոգիական կենտրոններում, մանրածախ առեւտրի կենտրոններում եւ վարսավիրանոցներում։

Մշտադիտարկման ընթացքում տնտեսվարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն պարետի սահմանած նորմերի պահպանման վերաբերյալ։