Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստեղծվել է կեղծ պատմություն, որը տարիներ  շարունակ վարկաբեկել է ՀՅԴ-ին․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

 «Չնայած Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը կարճ տևեց, բայց նրա դերը և նշանակությունն էական մեծ է հայ ժողովրդի պատմության  մեջ»,-այս մասին  Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանին ծաղիկ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ 70 տարվա մեջ Խորհրդային միությունում ստեղծվել են ֆիլմեր, գրականություն, կեղծ պատմություն, որը տարիներ  շարունակ վարկաբեկել է ՀՅԴ-ին, թեև այն եղել է Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր քաղաքական ուժերից մեկը:

«Նրանք, ովքեր ծանոթ են մեր ժողովրդի պատմությանը, լավ գիտեն Դաշնակցության դերը և նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ»:

Դաշնակցական գործիչը պնդում է, որ մինչ օրս մենք պատշաճ կերպով չենք գնահատել այն քաղաքական և հասարակական գործիչներին, որնց շնորհիվ կերտվել է Հայաստանի առաջին Հանարապետությունը:

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե ինչո՞ւ այսօր Դաշնակցությունը  Խորհրդարանում ներկայացված չէ, Սաղաթելյանն ասաց՝ երբեք պոպուլիզմով չեն զբաղվել և իրենց ողջ կենսագրության ընթացքում կանգնած են եղել պետության  և ժողովրդի կողքին:

Սաղաթելյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկա ընտրություններին Դաշնակցության դերը  և նշանակությունը կգնահատվի:

Երկու տարվա մեջ մեր բոլոր գնահատականները ճիշտ են եղել,- համոզմունք հայտնեց դաշնակցական գործիչը, որպես օրինակ բերեց կորոնավիրուսի շրջանում իրենց քայլեը.

«Մեկուկես ամիս առաջ Դաշնակցությունը պաշտոնապես կորոնավիրուսով պայմանավորված՝ հանդես եկավ հսկայական փաթեթով, նշեց վտանգները, քայլերի հերթականությունը, ինչ պետք է անել, որ այսօր այս իրավիճակին չհասնեինք»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: