Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+koronavirus
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի թիմակիցը կորոնավիրուսով է վարակվել

Եկատերինբուրգի «Ուրալ» թիմի հարձակվող Պավել Պոգրեբնյակի մոտ կորոնավիրուս է հայտնավերվել: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

 

36-ամյա ֆուտբոլիստի երկրորդ թեստավորումը դրական արդյունք է տվել: Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը թեթև է տանում հիվանդությունը և իրեն լավ է զգում: Նա գտնվում է թիմի բժիշկների մշտական հսկողության տակ:

«Ուրալի» մնացած խաղացողների, այդ թվում Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի, կորոնավիրուսի թեստերը բացասական են եղել:

Պավել Պոգրեբնյակը, որը Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է, ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ: