Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ozbilis
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պատմել է, թե ինչու է տեղափոխվել թուրքական ակումբ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը soccer.ru կայքին պատմել է, թե ինչո՞ւ է որոշել Մոսկվայի «Սպարտակից» տեղափոխվել թուրքական ակումբ:

«Ինձ զանգահարեց «Սպարտակի» այն ժամանակվա սպորտային տնօրեն Սերգեյ Ռադիոնովը, որը նոր էր նշանակվել այդ պաշտոնում: Ես գնացի ակումբի գրասենյակ, որտեղ նա ասաց, որ «Բեշիկթաշը» ցանկանում է ձեռք բերել ինձ, և ակումբը դեմ չէ: Հակառակ դեպքում ես չէի մեկնելու մարզահավաքի և խաղալու էի փոխարինող կազմում: Այն ժամանակ ֆինանսական խնդիրներ կային և «Սպարտակը» որոշել էր վաճառել մի քանի խաղացողների:

Ես դեռ երկուսուկես տարվա պայմանագիր ունեի ակումբի հետ: «Բեշիկթաշն» առաջարկում էր չորսուկես տարվա պայմանագիր: Ես նկատեցի, որ թուրքական ակումբը բավականին հետաքրքրված է ինձանով: Թիմը նոր էր դարձել Թուրքիայի չեմպիոն և պետք է խաղար չեմպիոնների լիգայում: Ես մտածեցի, որ ավելի լավ է ուժերս փորձեմ նոր առաջնությունում, քան տարիներով փոխարինող լինեմ «Սպարտակում», - ասել է Արաս Օզբիլիսը, ով ներկայում Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստն է: