Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները Եվրոպայի առցանց առաջնությունում դեռ մեդալ չեն նվաճել

Այս օրերին chess.com շախմատային հարթակով ընթանում է շախմատի Եվրոպայի առցանց առաջնությունները: Ինչպես հայտնում է chess-news կայքը, արդեն կայացել են առաջին երկու մրցաշարերը:

Ամենացածր վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնությունում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Սեզգինը, ով 8 հնարավորց վաստակել է 8 միավոր: Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես է եկել Ռաֆայել Ստեփանյանը, որը 6 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը:

1400-1700 վարկանիշային միավորներ ունեցող շախմատիստների առաջնությունում չեմպիոն է դարձել չեխ Ռիչարդ Ստելմախը, ով նույնպես հաղթել է բոլոր 8 տուրերում և 100 տոկոսանոց արդյունք գրանցել: Հայաստանի պատվիրակներից Միլենա Գասպարյանը 6 միավորով գրավել է 30-րդ տեղը, ընդ որում նա երկու պարտություններից մեկը կրել է տեխնիկական խնդրի պատճառով:

Այսօր և վաղը պայքարի մեջ կմտնեն 1701-2000 վարկանիշային միավոր ունեցող շախմատիստները: Նրանք նախ 7 տուրից բախկացած մրցաշարում կորոշեն այն շախմատիստներին, որոնք իրավունք կնվաճեն մասնակցելու եզրափակիչ մրցաշարին, որն արդեն բաղկացած է 8 տուրից:

Ի դեպ, աղբյուրը նշում է, որ մրցումների առաջին օրը մոտ 270 շախմատիստներ օգտվել են շախմատային համակարգիչներից, որը արգելված է բոլոր մրցումներում: Կազմակերպիչներն այժմ հետաքննում են բոլոր այդ պարտիաները: