Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

ՄՕԿ-ը պատրաստվում է հատուկ պայմաններում անցկացնել Տոկիոյի օլիմպիական խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգման բաժնի ղեկավար Ջոն Կոուտսը հայտարարել է, որ իրենք հատուկ պայմաններում են անցկացնելու Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերը, որը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է մեկ տարով:

«Օլիմպիական խաղերը հնարավոր չէ նորից հետաձգել, այդ իսկ պատճառով կոմիտեն տարբեր սցենարներ է մշակում այն անցկացնելու համար: Մասնավորապես՝ օլիմպիական ավանը միշտ կգտնվի կարանտինի մեջ: Հնարավոր է սահմանափակենք հանդիսականների քանակը՝ նրանց միջև անվտանգության հեռավորությունը պահպանելու համար: Առաջարկվում է նաև տրիբունաներն ու մրցասպարեզներն անջատել թափանցիկ ապակիով, որպեսզի շփումներ չլինի մարզիկների և երկրպագուների միջև: Մենք շատ տարբերակնեն ունենք, սակայն այդ խաղերը միանշանակ կտարբերվեն նախորդ բոլոր խաղերից», - ասել է Ջոն Կոուտսը:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը երեկ հայտարարել էր, որ իրենք ստիպված կլինեն չեղարկել Տոկիոյի օլիմպիական խաղերը, եթե չհաջողվի այն անցկանել 2021թ ամռանը: