Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tarxanov
A A
Սպորտ

Երկու որդիներս վարակվել էին կորոնավիրուսով. «Փյունիկի» փոխնախագահ

Երևանի «Փյունիկ» ակումբի փոխնախագահ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Թարխանովը, «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցարույցում խոսել է իր ներկայիս վիճակի, հիմնական զբաղմունքի և հայկական ֆուտբոլի մասին մասին:

«17 օր հիվանդանոցում բուժվելուց հետո (թոքաբորբ - հեղ.) ես ինձ արդեն լավ եմ զգում: Ավաղ, երկու որդիներս վարակվել էին կորոնավիրուսով: Նրանց տարել էին «Կոմունարկա»: Հիվանդանոցը շատ լավ է կահավորված, և արագ բուժել էին տղաներին:

Այժմ ինքնամեկուսացված եմ Մոսկվայից դուրս գտնվող իմ տնակում: Այստեղ կարողանում եմ փողոց դուրս գալ, քայլել: Բացի այդ մոտակայքում կա անտառ: Ամեն օր պարտադիր նախավարժանք եմ անում: Ազատ ժամանակ հիմնականում դիտում եմ գերմանական բունդեսլիգայի նախկին խաղերը: Անհամբեր սպասում են ընթացիկ առաջնության վերսկսմանը:

Ի՞նչ կա Հայաստանից: Այնտեղ այնքան է վատ չի իրավիճակը, քան Ռուսաստանում: Պրոֆեսիոնալ թիմերը և ցածր տարիքային թիմերն արդեն սկսել են մարզումները: Առաջնության հետ կապված դեռ հստակություն չկա: Ոմանք առաջարկում են ժամանակից շուտ ավարտել այն, իսկ մի մասը կողմ է վերսկսմանը», - ասել է «Փյունիկի» փոխնախագահը:

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներից «Փյունիկը» միակն է, որ զրկվել է եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից, քանի որ  թիմը դուրս է մնացել և մեդալների, և գավաթի համար պայքարից: Մնացած ութ ակումբները դեռ պահպանում են եվրոպական ասպարեզ մտնելու շանսերը: