Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմայի» դարպասապահը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

Հռոմի «Ռոմայի» հիմնական դարպասապահ Պաու Լոպեսը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Այդ մասին հայտնում է forzaroma կայքը:

Իսպանացի դարպասապահը պարապմունքի ժամանակ գնդակը ետ մղելիս վնասել է ձախ ձեռքը: Ինչպես հայտնել են ակումբի բժշկական կենտրոնից, վնասվածքն այնքան էլ լուրջ չէ և վիրահատություն չի պահանջվում, սակայն 3-4 շաբաթ է պետք վերականգնման համար:

Պաու Լոպեսն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 34 հանդիպում, որոնցում բաց է թողել 43 գնդակ: