Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Աղստև գետն ընկած ավտոմեքենայի որոնողական աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ընդհանուր թվով որոնողական աշխատանքներին ներգրավված են 30 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենա է ընկել Աղստև գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա: Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ժիրայր Ա.-ն (ծնված 1979թ.) «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը: Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են: Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 21:42-ին աշխատանքները դադարեցվել են անարդյունք. ավտոմեքենան չի հայտնաբերվել (ենթադրվում է, որ գետը քշել-տարել է):