Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական դիրքեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ միայն մի քանի օր է, ինչ ներդրվել է սննդի նոր կարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին և ընդգծել, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ ընթացքի մեջ է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և հավելել, որ այդ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: