A
A
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ և պահպանեց հաղթական հաշիվը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության 9-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ:
Պարտիան անչափ հետաքրքիր պայքարում անցավ: Սկզբում առավելություն ուներ մեր շախմատիստը, բայց հետո այն անցավ մրցակցին: Ընթացքում պարզվեց, որ Լևոն Արոնյանին նվազագույնը անհրաժեշտ է վաստակել կես միավոր, որպեսզի նրա թիմը՝ Եվրոպայի հավաքականը, հաղթանակ տանի ընդհանուր մրցամարտում: Մեր շախմատիստը էնդշպիլում անսխալ գործեց և կարողացավ 77-րդ քայլին ոչ-ոքի ավարտել պարտիան:
Այդպիսով, Եվրոպայի հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով, վաստակեց 12 միավոր և բարձրացավ 2-րդ տեղը: Եզրափակիչ մտնելու համար Լևոն Արոնյանին ու նրա թիմակիցներին հարկավոր է վերջին տուրում հաղթել աշխարհի հավաքական թիմին, կամ հուսալ, որ Չինաստանը պարտության կմատնի ԱՄՆ-ին: