Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այսօր այցելեցի ծնողներիս, բայց մորս չեմ գրկել և հայրիկիս ձեռքով չեմ բարևել․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 22-ին, Ծաղկաձորից վերադառնալիս  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Ծաղկաձորում կա 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։ 

Նրա խոսքով՝ այսօր  պատրաստում են ընդունել ՌԴ-ից ժամանած քաղաքացիներին, որպեսզի իրենք էլ անցկացնեն 14 օրյա մեկուսացում:

Նախարարը հավաստիացրեց, որ բոլոր մեկուսացված վայրերում իրականցվում է պատշաճ բուժօգնություն և բուժ աշխատողները և կամավորները անում են ամեն ինչ վարակի տարածումը կանխելու համար: Մեկուսացման վայրեր կան Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում:

«Մեկուսացման գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ մինչև կարողանանք զսպել վարակի տարածումը: Այս ամենը պատմում եմ, որ պատկերացնեք ինչքան դժվար է զսպման պրոցեսը և ինչքան մարդկային, ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ դա անելու համար: Եվ դա գիտակցելով, մեր անձնական ջանքով պետք է զսպենք վարակի տարածումը՝ սահմանափակելով մեր շփումները: Ես կոչ եմ անում, որ յուրաքանչյուրը պահպանի կանոնները և եթե նույնիսկ  տնտեսական գործունեության տեսակները բացվեն, մեր պատասխանատվության չափը պետք է ավելի մեծանա: Ինչքան էլ, որ դժվար լինի և խորթ լինի մեր բնույթին, քանի որ մենք ընկերասեր, բարեկամներին և հարազատներին հարգող մարդիկ ենք, սակայն հենց նրանց շահերից ելնելով մենք պետք է կանոնները պահենք»:

Նախարարը նշեց, որ արդեն մեկ ամիս է ծնողներին չի տեսել և միայն այսօր է հանդիպել նրանց.

«Այսօր այցելեցի ծնողներիս բայց մորս չեմ գրկել և հայրիկիս ձեռքով չեմ բարևել, որպեսզի նրանց չվարակեմ, քանի որ ես այցելելով հիվանդանոցներ և հյուրանոցներ, ապահովված չեմ որ վարակակիր կլինեմ չնայած որ պահպանում եմ բոլոր կանոնները: Կոչ եմ անում այդ տրամաբանությամբ առաջնորդվել մինչև որ բոլորս արձանագրենք այս մարտահրավերից ձերբազատվելու արդյունքը»: