Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan
A A
Սպորտ

Կյանքում այդքան բացասական զգացմունքներ չէի ունեցել, ինչպես այդ խաղից հետո. Վարազդատ Հարոյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ռուսական sportbox կայքին տված ընդհարձակ հարցազրույցում խոսել է ոտքի վնասվածքի բուժման, պանդեմիայի կարանտինի, Իտալիայից կրած խոշոր պարտության և այլ թեմաների մասին:

«Փետրվարին «Արարատ-Արեմնիայի» հետ խաղում վնասեցի ջիլս, որը շատ բարդ հյուսվածք է: Բուժզննումից հետո ասացին, որ մեկ ամիս կպահանջվի ապաքինվելու համար: Երկու շաբաթ հետո սկսեցի մարզվել, քանի որ ինձ լավ էի զգում: Սակայն, մեկ ամիս հետո արված նոր բուժզննումը ցույց տվեց, որ վնասվաքը գնալով վատթարանում է

Ինձ Եկատերինբուրգում ասացին, որ պետք է անպայման վիրահատվեմ: Ինձ բուժող գերմանացի մասնագետն խորհուրդ տվեց մեկ ամիս պարզապես ոչինչ չանել, մինչև որ ոտքիս ուռածությունն ինքն իրեն կանցնի: Վերջերս հերթական ստուգումն եմ անցել, ամեն ինչ նորմալ է, մնում է Գերմանիայից պատասխան ստանամ:

Առայժմ չեմ մարզվում: Հեծանիվի տրենաժոր և մարզաքարեր եմ գնել, որ հենց մարզվելու թույլտվություն ստանամ, տանը սկսեմ պարապել: Երեք կիլոգրամ քաշ եմ հավաքել: Նույնիսկ ուրախ եմ, որ ներկայիս վիճակում մի փոքր գիրացել եմ: Սակայն, հենց սկսեմ վարժություններ անել, շատ արագ քաշս կգցեմ:

Իտալիայի հավաքականից կրած պարտությունը հնարավոր չէ մոռանալ: Կյանքում այդքան բացասական զգացմունքներ չէի ունեցել, ինչպես այդ խաղից հետո: Զայրացել էի և իմ վրա, և գլխավոր մարզչի խոսքերի վրա, ով այդպես էր ըմբռնելի բացատրություն չտվեց կատարվածի մասին: Օրերով չէի խոսում ոչ մեկի հետ: Կիպրոսում մարզումներից հետո անմիջապես գնում էի համար և փակվում այնտեղ: Հետո ինձ իր մոտ կանչեց թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Պարֆյոնովը և ասաց, որ առաջիկայում կարևոր հանդիպում կա «Սպարտակի» հետ, իսկ նման վիճակով հնարավոր չէ խաղալ, ուստի պետք է ամեն ինչ մոռանալ և շարժվել առաջ: Նրա խոսքերն ազդեցին վրաս, և ես մի փոքր ուշքի եկա», - ռուսական կայքով հայտնել է մեր հավաքականի պաշտպանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն իր վերջին պաշտոնական խաղում հյուրընկալվելի 1:9 հաշվով պարտվել էր Իտալիայի ընտրանուն: Դա մեր ազգային թիմի կրած ամենախոշոր հաշվով պարտությունն է իր 27-ամյա պատմության մեջ: