Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide 17.04. (1)
A A
Սպորտ

ՖԻԴԵ-ն մտադիր է հեռավար կապով անցկացնել շախմատի օլիմպիադա

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ ֆեդերացիան ցանկանում է հատուկ հարթակ ստեղծել սոցցանցում, որը թույլ կտա օնլայն տարբերակով մրցաշարեր անցկացնել:

«Մենք այժմ մտածում ենք որոշ մրցաշարեր տեղափոխվել վիրտուալ դաշտ: Ինտերնետով արդեն կազմակերպվել են մի քանի մրցումներ և մրցամարտեր: Ֆեդերացիան ուսումնասիրում է այդ փորձը և ձգտում իր ստրատեգիան մշակել: Առաջին հերթին ցանկանում ենք անցկացնել օլիմպիադայի «կրկնօրինակը», որը պետք է կայանար այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Այժմ աշխատում ենք այն օն-լայն կազմակերպելու տարբերակի վրա», - «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Խոսելով հավակնորդների ընդհատված մրցաշարի մասին, Արկադի Դվորկովիչը հայտնել է, որ նախատեսված է այն շարունակել սեպտեմբերին, նույն վայրում՝ Եկատերինբուրգում: 

«Հույս ունեմ, որ այդ ժամանակ արդեն ավարտված կլինի կորոնավիրուսի պանդեմիայի համաճարակը: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք մի քանի ամսով տեղափոխել և հավակնորդների մրցաշարը, և դեկտեմբերին նախատեսված աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, ինչն այնքան էլ ցանկալի տարբերակ չէ», - եզրափակացրել է նա: