Բացել լրահոսը Փակել լրահոսը
92181082_535747630672177_3315886976405602304_n
A A
Տնտեսություն

ԲՀԿ-ն երեք փաթեթ է ուղարկել կառավարություն

 Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով աշխատող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:  Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Ըստ ԲՀԿ-ի՝ աջակցություն պետք է ստանան նաև տաքսու վարորդները, որոնց գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային համակարգում: Երրորդ փաթեթում նշվում է՝  փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց «սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման հերթականության: