Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Իտալիայի կառավարությունը հատուկ պլան է մշակել ֆուտբոլի առաջնությունն ավարտելու համար

Իտալիայի կառավարությունը հատուկ ծրագիր է մշակում ֆուտբոլի Ա սերիայի առաջնությունն ավարտին հասցնելու համար, որը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ինչպես նշում է La Repubblica թերթը, ընթացիկ մրցաշրջանում մնացած բոլոր հանդիպումները հնարավոր է անցկացվեն Հռոմում և դրա մոտակա քաղաքներում:

Ըստ այդ ծրագրի՝ մասնակից 20 թիմերը բազավորվելու են մայրաքաղաքում և նրա արվարձաններում: Դա կազմակերպիչներին հնարավորություն կտա սահմանափակել ֆուտբոլիստների ու մարզիչների շփումներն այլ անձանց հետ, բացի այդ անհրաժեշտության դեպքում ավելի դյուրին կլինի կորոնավիրուսի թեսթ վերցնել նրանցից:

Հավելենք, որ Հռոմում ընդամենը մեկ մարզադաշտ կա ֆուտբոլ խաղալու համար: Դա «Օլիմպիկոն» է, որտեղ իրենց հանդիպումներն են անցկացնում տեղի «Ռոման» ու «Լացիոն»: Իտալիայի մայրաքաղաքին մոտ գտնվող մյուս ֆուտբոլային քաղաքներն են Նեապոլը, Ավելինոն, Ասկոլին, Ֆրոզինոնեն, Պերուջան, Սիենան, ուր թիմերը կարող են գնալ ավտոբուսով կամ գնացքով: