Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Երկրպագուները չե՞ն սիրում Ջոկովիչին․ արգենտինացի թենիսիստը պարզաբանել է

Արգենտինացի պրոֆեսիոնալ թենիսիստ Դիեգո Շվարցմանը պարզաբանել է, թե թենիսի երկրպագուներն ինչու են աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչից ավելի շատ սիրում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին ու իսպանացի Ռաֆայել Նադալին:

«Ֆեդերերն ու Նադալը ուժեղ թենիսիստներ են, բացի այդ նրանք հիանալի պահվածք են դրսևորում կորտում: Նրանք իրենց կարիերայի ընթացքում համարյա հունից դուրս չեն եկել խաղի ժամանակ: Ճիշտ է, նրանք նույնպես վիճել են մրցավարների հետ, բայց դա շատ հազվադեպ է եղել: 

Իսկ ահա Ջոկովիչը բոլորովին այլ բնավորություն ունի: Նա կորտում իրեն պահում է սովորական մարդու նման, ավելի շատ էմոցիաներ է ցույց տալիս: Դա այնքան էլ դուր չի գալիս թենիսի երկրպագուներին, ուստի զարմանալի չէ, որ հանդիսականներն ավելի շատ սիրում և հարգում են Ֆեդերերին ու Նադալին», - արգենտինացի թենիսիստի խոսքերը մեջբերում է Tennis World USA կայքը:

Հավելենք, որ կորոնավիուսի պատճառով մինչև հուլիսի 11-ը չեղարկվել են թենիսի բոլոր մրցումները, այդ թվում հանրահայտ Ուիմբլդոնի մրցաշարը: