Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool
A A
Սպորտ

«Լիվերպուլը» ներողություն է խնդրել երկրպագուներից և հրաժարվել պետական աջակցությունից

Ֆուտբոլի Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատար «Լիվերպուլը» հետևեց մնացած ակումբների օրինակին և նույնպես հրաժարվեց պետական օգնությունից:

«Մենք համարում ենք, որ անցած շաբաթ սխալ որոշում ենք կայացրել, ինչի համար զղջում ենք», - անցած գիշեր այսպիսի գրառում է կատարել թվիթերյան իր էջում ակումբը:

Բանն այն է, որ «Լիվերպուլն» առաջինն էր արձագանքել Մեծ Բրիտանիայի կառավարության առաջարկին և իր աշխատակիցներին ուղղարկել էր արձակուրդի, քանի որ նոր օրենքով նրանց աշխատավարձի 80 տոկոսը պետք է վճարեր պետությունը, իսկ 20 տոկոսը՝ գործատուն:

Այդ որոշումը բողոքի ալիք էր բարձրացրել «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստների և թիմի երկրպագուների մոտ, որոնք համարում են, որ մեծ եկամուտներ ունեցող ակումբը չպետք է աչք դնի պետական միջոցների վրա, որի կարելի է ծախսել ավելի կարիքավոր մարդկանց վրա:

Հավելենք, որ «Լիվերպուլին» ընդամենը երկու հաղթանակ է բաժանում չեմպիոնի կոչումից: Անգլիայի Պրեմիեր լիգան անժամանակ դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: Ըստ նախնական տվյալների, այն կվերսկսի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: