Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Կորոնավիրուս. հայազգի մարզիկը Ռուսաստանում օգնում է նոր հիվանդանոց կառուցել

Խառը մենամարտերի մարզիկ Արմեն Ղուլյանը Ռուսաստանում հայտարարված ոչ աշխատանքային մեկամսյակի ընթացքում որոշել է մասնակցել նոր հիվանդանոցի շինարարական աշխատանքներին, որը նախատեսված է սուր վարակիչ հիվանդների, այդ թվում կորոնավիրուսով վարակվածների բուժման համար:

Ինչպես հայտնում է Sport24 կայքը, մարզիկն իր ընտանիքին ուղարկել է Տվերի մարզ, իսկ ինքը գնացել Մերձմոսկովյան մարզ, որտեղ իր ծանոթ ընկերները աշխատում են նորակառույց հիվանդանոցի շինարարության վրա:

«Ես ցանկանում եմ օգտակար աշխատանք կատարել այս ընթացքում, այդ իսկ պատճառով գումարի չափն ինձ չի հետաքրքրում: Պարզ է, որ ես մասնագետ չեմ այդ բնագավառում, սակայն կամաց-կամաց մտնում եմ հունի մեջ և աշխատում եմ օգտակար լինել», - պարզաբանել է հայազգի մարզիկը: