Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mancehster
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» իր մարզադաշտը կօգտագործի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Անգլիայի ֆուտբոլի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությանը առաջարկել է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի ընթացքում «Էթիհադ» մարզադաշտն օգտագործել որպես բժշկական աշխատակիցների վերապատրաստման կենտրոն: 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եկող շաբաթվանից հատուկ հրավիրված բժիշկներն ու բուժքույրերը տարբեր բուժհաստատությունների աշխատակիցների համար կանցկացնեն դասընթացներ, քանի որ երկրի կառավարությունը պատրաստվում է ուժեղացնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարը:

Մարզադաշտում կորոնավիրուսով հիվանդների ընդուման կետ չի ստեղծվելու, քանի որ մոտակայքում գտնվող Մանչեսթերի Կենտրոնական կոնֆերենս-համալիրում ժամանակավոր հիվանդանոց է ստեղծվել: Քաղաքային իշխանություններն արդեն սենյակներ են պատրաստում մարզադաշտում այդ դասընթացները կազմակերպելու համար: Մինչ այդ մարզակառույցը գտնվում էր փակի տակ:

Ի դեպ, 2017թ մայիսին Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, որի հետևանքով 23 հոգի մահացել էին, իսկ 100-ից ավելի մարդիկ վիրավորվել, «Էթիհադ» մարզադաշտը դարձել էր բազմաթիվ բնակիչների անվտանգության վայրը: