Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hecaniv 1
A A
Սպորտ

Օլիմպիական խաղերի հետաձգումը ճիշտ որոշում էր. Իրակլի Աբրահամյան

Ռուսաստանի խճուղային հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Իրակլի Աբրահամյանը համաձայն է ՄՕԿ-ի այն որոշման հետ, ըստ որի 2020թ օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով մեկ տարով հետաձգվել են:

«Ես դա ճիշտ որոշում եմ համարում, քանի որ այժմ գլխավորը մարզիկների, մարզասերների և մարդկանց անվտանգությունն ու առողջությունն է: Ինչ վերաբերում է հեծանվորդներին, ապա նրանցից ոչ բոլորը հնարավորություններ ունեին նորմալ պատրաստվելու խաղերին: Լավ է, որ օլիմպիական խաղերն ընդհանրապես չչեղարկվեցին: Դա նշանակում է, որ կշարունակեն պատրաստվել այդ խաղերին:

Այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ստիպված հետաձգվում կամ չեղարկվում են մրցավազքերը: Հույս ունեմ, որ տարվա վերջին արդեն կանցկավեն մրցումներ, քանի որ այդ ժամանակ տեղի են ունենալու Եվրոպայի և աշխարհի առաջնությունները», - ասել է հայազգի մասնագետը:

Նշենք, որ Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիան մինչև ապրիլի 3-ը հետաձգել է բոլոր տեսակի մրցումները: