Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol havaqakan
A A
Սպորտ

Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը. Հովհաննես Համբարձումյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանից հետաքրքվել է, թե ինչպես է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում անցկացնում իր առօրյան: 

«Կիպրոսում իրավիճակը շատ նման է Հայաստանին. խուճապ չկա: Շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ: Գրեթե ամեն ինչ փակ է, բացի խանութներից, դեղատներից և բանկերից: Այսօր հայտարարեցին, որ մինչև ապրիլի 1-ը օդանավակայանը փակ է լինելու: Այսօրվանից նաև կլինեն սահմանված հատուկ ժամեր՝ մեծահասակների խանութներ այցելելու համար: Այս պահի դրությամբ Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո:

Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, վնասվածքից հետո միայն վերջերս եմ սկսել անհատական մարզումները, հիմնականում՝ տնային պայմաններում: Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական, տեսնել խաղընկերներիս, բայց եղավ այն, ինչ եղավ: Հուսով եմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի և կկարողանանք կրկին վերադառնալ մեր բնականոն կյանքին», - ասել է հավաքականի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը հանդես է գալիս Կիպրոսի «Էնոսիս Պարալիմնի» թիմում: