Բացել լրահոսը Փակել լրահոսը
chess olimpiada
A A
Սպորտ

Շախմատի համաշխարհային օլիմպիադան տեղի չի ունենա այս տարի

Շախմատի համաշխարհային օլիմպիադան հետաձգվեց։ Այն պետք է տեղի ունենար Մոսկվայում՝ օգոստոսի 5-17-ը։  

ՖԻԴԵ-ն այսօր որոշել է այն  անցկացնել 2021 թվականին:  Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս ամբողջ աշխարհում  կորոնավիրուսային դեպքերի  ​​աճը, և հաշվի առնելով այսօր ՄՕԿ-ի հայտարարությունը՝ Տոկիոյի 2020-ի օլիմպիական խաղերի վերաբերյալ, ՖԻԴԵ-ն որոշել է հետաձգել շախմատի 44-րդ օլիմպիադան (ներառյալ  հաշմանդամություն ունեցող խաղացողների մրցույթը ) և ՖԻԴԵ-ի կոնգրեսը:

Ասված է հայտարարության մեջ՝ շեշտելով, որ  միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին Մոսկվայում և Խանտի-Մանսիյսկում ՝ 2020 թվականի ամռանը, տեղի կունենան նույն տեղում, բայց  2021 թվականի ամռանը։