Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

 Կթույլատրվի 56 տեսակի տնտեսական  գործունեություն՝ որոշ սահմանափակումներով (տեսանյութ)

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց  ՀՀ պարետի նոր որոշմաբ ամրագրված սահմանափակումները:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ օրինակ էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման ոլորտում  տնտեսական գործունեությունը չի  արգելվում,բայց միևնույն ժամանակ գործելու են որոշակի սահմանափակումներ․ պետք  է աշխատեն նվազագույն անձնակազմով:

Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը պետք է իրականացվի  նվազագույն ծավալով:

Ընդհանուր առմամբ՝ կթույլատրվի   56 տեսակ  տնտեսական գործունեություն:

Վարոս Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ  արգելվել է խոշոր առևտրի կենտրոնների գործունեությունը՝  բացառությամբ այդ տարածքում գործող պարենային խանութների, դեղատների  և գյուղատնտեսական արտադրանքների շուկաների:

Լրագրողերից մեկը հարց բարձրացրեց՝ մամուլի կրպակների փակման վերաբերյալ,հետաքրքրվեց, որ եթե այդ կրպակները փակվում են, տպագիր մամուլը չի իրացվում, այդ պարագայում պետությունը հոգալո՞ւ է լրագրողների աշխատավարձը, ի պատասխան պարոն Սիմոնյանն ասաց.

«Սրանք պարտադրված գործողություններ են, որոնք ուղղված են բոլորիս առողջության պահպանմանը,  և այս սահմանափակումները ուղղված չեն որևէ տնտեսվարողի գործունեության սահմանափակման դեմ: Դրանք կարող են վերաբերել ոչ  միայն  տպագիր մամուլին այլ նաև տնտեսական գործունեության այլ տեսակների»:

Փոխնախարարը հորդորեց հարցին մոտենալ ըմբռնումով: Տեղեկացրեց, որ սահմանափակումները նախնական կգործեն մինչև մարտի 31-ը: