Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

Երևանի «Փյունիկը» միացել է կորոնավիրուսի դեմ պայքարող եվրոպական ակումբներին

Եվրոպայի ֆուտբոլային ակումբների երկրպագուները հատուկ ակցիաներ են կազմակերպում, որոնք ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին: Մասնավորապես՝ Գերմանիայում ֆուտբոլասերները երկրի վիրտուալ քարտեզ են ստեղծել, որտեղ ֆանատները կարող են գրանցվել և մասնակցել տարեց մարդկանց օգնելու գործընթացին: Իսկ որոշ ակումբների երկրպագուներ հետաձգված խաղերի սիմվոլիկ տոմսեր են վաճառում և հավաքված գումարները փոխանցում են օգնության հիմնադրամներին:

Եվրոպայի մոտ 50 ակումբներ միացել են Supporter of each other ծրագրին, որը հետապնդում է չորս նպատակ.

Փոխանակվել այնպիսի տեղեկություններով և խորհուրդներով, որը կօգնի անվնաս մնալ կորոնավիրուսի կարանտինի ժամանակ

Սոցիալական առակցություն ցույց տալ նրանց, ովքեր գտնվում են կարանտին վտանգավոր գոտում

Խրախուսել նրանց, ովքեր կամավոր օգնությամբ են զբաղվում

Փոխանակվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ներդրված նոր ծրագրերով և առաջարկություններվ

 

Ի դեպ, Supporter of each other ծրագրին միացել է նաև Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Մյուս երկրների ակումբներից կարելի է հիշատակել Դոնոեցկի «Շախտյորին», Նիդերլանդների ՊՍՎ-ին, իսպանական «Խետաֆեին», բելգիական «Բրյուգեին», գերմանական «Շալկե-04»-ին և այլն: