Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ՆԳՆ
A A
Պաշտոնական

ՀՀ քաղաքացիները կարող են երկարաձգել ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանում

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են երկարացնել ՌԴ-ում ժամանակավոր կացության ժամկետը, ինչը կապված է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում քաղաքացիների իրավունքների և ազատության ապահովման հետ:

Այն երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են ժամանել առանց մուտքի այցագրի, կարող են երկարացնել ՌԴ տարածքում մնալու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ ժամկետը լրացել է:

Այս կատեգորիայի մեջ են մտնում նաև ՀՀ քաղաքացիները:

Ռուսաստանում ժամանակավոր կեցության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է դիմել ՆԳՆ-ի մոտակա տարածքային բաժին: