Բացել լրահոսը Փակել լրահոսը
gfffffffffffff
A A
Հասարակություն

Ովքե՞ր կարող են Wizz Air-ով գալ Հայաստան եւ մեկնել Վիեննա

Այսօր կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը՝ Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ:

Միևնույն ժամանակ մարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել էին Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված առաջարկին` ներդնել 30-օրյա սահմանափակում դեպի «Եվրոպական միություն +1» տարածք այլ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» ուղևորությունների համար: Նշենք, որ «Եվրոպական միություն +1» տարածքը ներառում է Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրները և ասոցացված անդամ 4 երկրները՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն, ինչպես նաև Իռլանդիան և Միացյալ Թագավորությունը՝ այս երկու երկրի կողմից սույն սահմանափակմանը միանալու մասին որոշում կայացնելու դեպքում։

«Ա1+»-ը Արտաքին գործերի նախարությունից հետաքրքրվեց՝ արդյոք չկա՞ հակասություն, երբ հայտարվում է, որ ներդրված է 30-օրյա սահմանափակում, որը ներառում է Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին, միևնույն  ժամանակ Հայաստանից դեպի Վիեննա և հակառակ ուղղությամբ իրականացվում են չվերթներ:

ԱԳՆ մամուլի խոսնա Աննա Նաղդալյանը հայտնեց, որ այդ թռիչքով Հայաստան կարող են գալ այն երկրների քաղաքացիները, ովքեր այդ 16 երկրների ցանկում չեն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հարավային Կորեա, Ճապոնիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Դանիա, Ավստրիա, Բելգիա, Նորվեգիա, Շվեդիա,Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն)։ Եվ ԵՄ կարող են մեկնել այն քաղաքացիները, որոնց մուտքը թույլատրվում է ԵՄ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված առաջարկը: