Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan krak
A A
Սպորտ

Արարողությանը չեն մասնակցել անգամ լրագրողները․ հատուկ ինքնաթիռ Ճապոնիայից

2020թ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից 126 օր առաջ Աթենքի  «Պանաֆինական» ստադիոնում, որտեղ 1896թ կայացել է առաջին օլիմպիական խաղերը, տեղի է ունեցել օլիմպիական կրակի հանձնման արարողությունը:

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար միջոցառումն անցկացվել է ոչ միայն առանց հանդիսատեսի, այլև պաշտոնական հյուրերի և լրագրողների։ Կրակի փոխանցումավազքին մասնակցել են հույն երկու մարզիկներ՝ Կատերինա Ստեֆանիդին և Լեֆտերիս Պետրունիսը: Նրանք ջահով վառել են կանթեղը, որը հանձնել են Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսին: Վերջինս այն շատ արագ հանձնել է «Տոկիո-2020» խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նաոկո Իմոտոյին:

Օլիմպիական կրակը Ճապոնիայից ժամանած հատուկ ինքնաթիռով վաղը կհասցվի Ֆուկուսիմա պրեֆեկտուրա, որտեղից մարտի 26-ին կմեկնարկի փոխանցավազքը: Ըստ նախնական ծրագրի այն պետք է անցնի Ճապոնաիյի բոլոր 47 պրեֆեկտուրաներով, և ավարտվի հուլիսի 24-ին, Տոկիոյում: