Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան ցանկանում է ավարտին հասցնել առաջնությունը

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան հատուկ ծրագիր է մշակում 2019-2020թթ մրցաշրջանը փրկելու և առաջնությունն ավարտին հասցնելու համար: Այդ մասին հայտնում է The Sun թերթը:

Ըստ աղբյուրի, մնացած 9 տուրերն անցկացվելու են արագացված ձևաչափով: Հանդիպումները կայանալու են չեզոք մարզադաշտերում, առանց հանդիսականների, երեք օրը մեկ: Դրանք հեռարաձակվելու են հեռուստատեսությամբ:

Թիմերի, խաղերը սպասարկող աշխատակիցներիմ լրագրողների տեղաշարժերը սահմանափակելու համար լիգայի ղեկավարները մտադիր են խաղերն անցկացնել իրար մոտ գտնվող ոչ մեծ քաղաքների մարզադաշտերում: Քննարկում են Բիրմինգհեմը և նրա մոտակայքում ընկած բնակավայրերը՝ Նոթինգհեմը, Քովենթրին, Շեֆիլդը:

Նշենք, որ Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգան դադարեցվել է մարտի 13-ին: Նախատեսված է առաջնությունը վերսկսել ապրիլի 4-ին, սակայն դա կապված է այն բանից, թե այդ պահին ինչպիսին կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները: