Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+honda
A A
Սպորտ

Ճապոնացի ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել

Բրազիլական «Բոտաֆոգո» թիմի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան նոր ռեկորդ է սահմանել համաշխարհային ֆուտբոլ պատմության մեջ: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, 33-ամյա ճապոնացին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով գոլ է խփել հինգ մայրցամաքներում:

Կեյսուկե Հոնդան իր կարիերայի սկսել է ճապոնական «Նագոյա Գրամպուսում», որի կազմում դարձել է 11 գոլի հեղինակ: Այնուհետև հանդես է եկել եվրոպական ակումբններում՝ Նիդերլանդների «Վենլոյում», Մոսկվայի ԲԿՄԱ-ում և իտալական «Միլանում»՝ իր անվան դիմաց գրանցելով 53 գնդակ: Հետո ճապոնացի ֆուտբոլիստը մեկնել է Հյուսիսային Ամերիկա և հանդես է եկել մեքսիկական «Պաչուկայում» (10 գոլ): Նրա նախավերջին ակումբը եղել է ավստրալական «Մելբուռն Վիկտորիան» (7 գոլ): 

Այժմ Կեյսուկե Հոնդան հանդես է գալիս բրազիլական «Բոտաֆոգոյում»: Եվ ահա, Ռիո դե Ժանեյրոյի առաջնության խաղում նա գրավելով «Բանգույի» դարպասը, գոլ է խփել նաև Հարավային Ամերիկայի խաղադաշտում:

«Շնորհակալություն աջակցության համար: Ես կշարունակեմ մարտահրավեր նետել ինքս ինձ: Ցանկանում եմ առաջիկայում խաղալ Անտարկտիդայում և գոլ խփել», - իր թվիթերյան էջում գրել է ճապոնացի հարձակվողը:

Բրազիլիայում այժմ ընթանում են տարբեր նահանգների ֆուտբոլի առաջնությունները, սակայն ազգային առաջնությունն արդեն հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: