Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշար․Արման Դարչինյանը  հաղթեց, Անուշ Գրիգորյանը՝ պարտվեց

Լոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի մրցումային 3-րդ օրը Հայաստանից արդեն հանդես են եկել երկու բռնցքամարտիկ:

Նախ 51 կգ քաշային բռնցքամարտուհի Անուշ Գրիգորյանը մրցեց իտալուհի Ջիորդանա Սորենտինոյի հետ: Ավաղ, մեր մարզուհին պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:

75 կգ քաշային Արման Դարչինյանը ուժերը չափեց իտալացի Սալվատորե Կավալարիի հետ: Վանաձորցի բռնցքամարտիկը վստահ հանդես եկավ և հաղթեց 4:1 հաշվով:

Երեկոյան հերթափոխին Հայաստանից հանդես կգան երեք բռնցքամարտիկ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը կհանդիպի Իսրայելը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ալավերդյանի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ուժերը կչափի ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ, իսկ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կմրցի թուրք Նեչաթ Էկինչիի հետ: