Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանի կինն այսօր կվիրահատվի

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին, որը մեկ օր առաջ ծանր ավտովթարի էր ենթարկվել, այսօր կվիրահատվի: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց «Աստղիկ» ԲԿ գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

«Այսօր պատրաստվում ենք վիրահատել Լևոն Արոնյանի կնոջը: Նա մի քանի կոտրվածքներ է ստացել, այդ իսկ պատճառով փուլային վիրահատություններ պետք է կատարենք», - պարզաբանեց Ռոբերտ Կուրղինյանը:

Հիշեցնենք, որ Արիաննե Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 14-ի գիշերը: Նա անմիջապես տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ վերակենդանացման բաժին

Լևոն Արոնյանը, որն ներկայում գտնվում է Իսպանիայում, չի կարողանում ժամանել Հայաստան, քանի որ իսպանական կառավարությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է միջազգային բոլոր չվերթները: