2006 թ աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը կրկին դուրս է եկել «խաղադաշտ»
Աջակցիր «Ա1+»-ին«Ես և 2006 թվականի աշխարհի չեմպիոն իմ խաղընկերները կրկին դաշտ ենք դուրս գալիս, որպեսզի հաղթենք նոր մարտահրավերին: Դուք նույնպես մեր թիմից եք: Մենք միասին կհաղթեն»:
Երեկ այսպիսի գրառում է կատարել իր իստագրամում Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն, որը փետրվարի վերջին մեկ օրով ժամանել էր Երևան, որպեսզի Ռուսաստանի դեսպանատնից մուտքի վիզա ստանար Մոսկվա մեկնելու համար (Միլանում գտնվող ռուսական դեսպանատունը չէր աշխատել կորոնավիրուսի պատճառով -հեղ.):
Անվանի ֆուտբոլիստը իտալացիներին կոչ է արել հանգանակությունն կատարել Իտալիայի «Կարմիր խաչի» հաշվին, քանի որ այդ կազմակերպությունն է հիմնականում զբաղված կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներով: Ակցիային միացել են Իտալիայի չեմպիոնական հավաքականի բոլոր խաղացողները և գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին:
