Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չգիտեմ «Եվրատեսիլի» ներքին խոհանոցը» (տեսանյութ)

Մշակույթ

«Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից 24-ամյա Անի Արզումանյանը շատ է սիրում Պեկինես ցեղատեսակի շուն, նախընտրում է հայկական ու վրացական խոհանոց, չի կարողանում մոռանալ Սոչիում անցկացված 10-օրյա հանգիստը:

Ռոլին` Անիի շնիկը, ուղեկցում է նրան գրեթե ամենուր: Անին չորս տարի առաջ է վերադարձել Հայաստան. մինչ այդ բնակվել է Մոսկվայում: «Եվրատեսիլ 2010»-ում Անին պատրատվում է ներկայացնել «Ջրահարսի երգը», որի երաժշտության հեղինակը Արսեն Ներսիսյանն է:

«Եվրատեսիլին մասնակցելու նպատակներ չեն եղել, ես և Արսեն Ներսիսյանը որոշեցինք գրել հեղինակային երգ: Վաղուց էինք ուզում դա անել և սա եղավ առիթ: Ներկայացրել ենք երգը «Եվրատեսիլին» հետաքրքրության համար, արդյո՞ք մարդիկ կընդունեն մեր երգը, կսիրեն, թե՞ ոչ: Եվ շատ ուրախ էինք, որ անցանք լավագույն տասնյակ: Երգում կա շատ բազմազանություն` և հայկակական , և ամերիկյան էլեմենտներ: Շատ բազմաժանր է, քանի որ համագործակցում ենք « Ակունք» ազգագրական համույթի հետ: Եվ այս դեպքում ստացվել է երկուսը մեկում:
Բառերի հեղինակը Արտաշես Էմինն է` Գևորգ Էմինի որդին» ,-ասաց նա:


Իսկ ինչպե՞ս է Անին վերաբերվում այն խոսակցություններին, թե հայաստանյան փուլում հաղթողը որոշվելու է կուլիսներում:

« Ես չգիտեմ «Եվրատեսիլի» ներքին խոհանոցը: Եթե մարդը արժանի է, և ունի հովանավորներ, ես համարում եմ , որ նա կարող է առաջ գնալ, եթե նույնիսկ դա անում է ծանոթի միջոցով:

Ճիշտ է, երբ օգնում են տաղանդավոր մարդկանց, ովքեր կարող են ներկայացնել մշակույթ: Միգուցե տարիների ընթացքում մարդիկ հասկանան, որ ավանդույթներն ու մշակույթը պետք է պահպանել, եւ սխալ է, երբ աղջիկը գեղեցիկ կազմվածքի համար դառնում է երգչուհի: Մեր գուսանական երգերը թուրքական կատարողականությամբ են կատարում»,-ասաց նա:

«Ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում եվ միշտ զարմացել եմ , երբ ռուսները անգամ փոքր տաղանդով օժտված մարդ են տեսնում, անպայման պահպանում են ու փորձում աջակցել, օգնել: Կուզեի, որ այդ հատկությամբ օժտված լիներ նաև մեր ազգը»,- վերջում ավելացրեց Անին: