Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Նիգերիայում ֆուտբոլիստ է մահացել խաղի ժամանակ

Ֆուտբոլի Նիգերիայի առաջնության «Նասարավա Յունայթեդ» - «Կատսինա Յունայթեց» խաղին ողբերգական միջադեպ էտեղի ունեցել:

Հանդիպման ժամանակ տանտերերի խաղացող Չիեմե Մարտինսը վայր է ընկել և կորցրել գիտակցությունը: Ավաղ, մարզադաշտում չեն եղել հերթապահող բժիշկներ և ֆուտբոլիստին հիվանդանոց են տեղափոխել հեռուստաընկերության ավտոմեքենայով, մեծ ուշացումով:

Թիմերը շարունակել են հանդիպումը, որն ավարտվել է «Նասարավա Յունայթեդի» ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3:0, սակայն խաղից հետո այն տոնելու փոխարեն նրանք սկսել են բարձրաձայն լացել, քանի որ տեղեկացել են իրենց խաղընկերոջ մահվան մասին: