A
A
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» և գլխավորեց բարձրագույն խմբի աղյուսակը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 17-րդ տուրի թվով երրորդ հանդիպումը. «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»:
Հանդիպման 71-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգի խփած միակ գոլի շնորհիվ գործող չեմպիոնը 1:0 հաշվով հաղթանակ տարավ, վաստակեց 33 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» կրեց 4-րդ պարտությունը վերջին հինգ խաղերում և վաստակած 28 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում:
Վաղը Գյումրիում տեղի կունենա այս տուրի վերջին հանդիպումը: Երևանի «Արարատը» այնտեղ կհանդիպի Վանաձորի «Լոռի ՖԱ»-ի հետ: