«Նոան» հաղթեց «Փյունիկին» և մտավ եզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի խաղում Երևանի «Նոան» սեփական հարկի տակ 4:2 հաշվով վստահ հաղթեց «Փյունիկին»:
Տանտերերի ֆուտբոլիստներ Միխայիլ Կովալնեկոն ու Վլադիմիր Ազարովր նախ արագ երկու գոլ խփեցին: «Փյունիկի» ավագ Արազ Օզբիլիսն առաջին խաղակեսի վերջում 11մ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդի սկզբում գեղեցիկ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Սակայն, «Ստատուս քվոն» երկար չտևեց: Հանդիպման 61-րդ րոպեին Դան Սպատարուն կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ 84-ին Ազարովը մեծացրեց հաշվի տարբերությունը:
Այդպիսով, «Նոան» վաստակեց 27 միավոր և վերջնականապես ապահովեց իր տեղը առաջատար վեցնյակում: Թիմը առաջնության երկրորդ հատվածում կպայքարի չեմպիոնության համար: Իսկ ահա «Փյունիկը» 23 միավորով մնաց 7-րդ հորիզոնականում, և ոչ միայն զրկվեց մեդալների համար պայքարից, այլև՝ եվրոգավաթբերից, քանի որ թիմը դուրս է մնացել նաև Հայաստանի գավաթի խաղարկությունից: