Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ասլամազյան_քույրերի_պատկերասրահ_(11)
A A
Մշակույթ

Կփակվե՞ն արդյոք թանգարաններն ու թատրոնները

Նախօրեին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ Ֆրանսիայում ժամանակավորապես փակվել է Լուվրի թանգարանը։

Կհետեւե՞ն արդյոք Հայաստանի թանգարաններն ու թատրոնները Լուվրի օրինակին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Ա1+»-ի հետ զրույցում ասացին, որ այս պահին քննարկումներ են իրականացվում այդ ուղղությամբ, որոնց արդյունքում պարզ կդառնա՝ թատրոններն ու թանգարանները կդադարեցնեն աշխատանքները, թե ոչ։

Նշեցին, որ որոշումն այսօր պարզ կլինի, եւ իրենք կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։