A
A
«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Մոլդովայի ազգային հավաքականի պաշտպան Վիկտոր Մուդրակի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը նախորդ երեք մրցաշրջաններում հանդես է եկել մոլդովական «Պետրոկուբ» թիմում: Մոլդովայի բարձրագույն խմբի առաջնությունում Վիկտոր Մուդրակն անցկացրել է 171 հանդիպում, խփել 19 գոլ:
2019-ին «Ալաշկերտի» նորեկը երեք խաղ է անցկացրել Մոլդովայի հավաքականի կազմում` մասնակցելով Իսլանդիայի, Թուրքիայի և Ալբանիայի թիմերի դեմ հանդիպումներին: Մինչ այդ նա 3 հանդիպման է մասնակցել Մոլսովայի Մ-19 հավաքականի կազմում: